Whirlpool BBO 3T333 DLM IA Safety guide

Tüüp
Safety guide

See juhend sobib ka

4
si vous êtes mouillé ou si vous êtes pieds nus.
N’utilisez pas cet appareil si le câble d’alimentation
ou la prise de courant sont endommagés, si
l’appareil ne fonctionne pas correctement, ou s’il a
été endommagé ou échappé.
Si le câble d’alimentation est endommagé,
remplacez-le avec un câble identique par le fabricant
ou un de ces techniciens autorisée, ou un technicien
quali é pour éviter les dangers d’électrocution.
Si la che installée n’est pas adaptée pour votre prise,
contactez un technicien quali é. Ne tirez pas sur le
câble d’alimentation. Ne plongez jamais le cordon
d’alimentation ou la prise dans l’eau. Éloignez le
cordon des surfaces chaudes.
NETTOYAGE ET ENTRETIEN
AVERTISSEMENT : Assurez- vous que
l’appareil est éteint et débranché du réseau
électrique avant d’effectuer l’entretien - vous
pourriez vous électrocuter. N’utilisez jamais un
appareil de nettoyage à la vapeur.
MISE AU REBUT DES MATÉRIAUX D’EMBALLAGE
Les matériaux d’emballage sont entièrement recyclables
comme l’indique le symbole de recyclage
.
Les différentes parties de l’emballage doivent donc
être jetées de manière responsable et en totale
conformité avec la réglementation des autorités
locales régissant la mise au rebut de déchets.
MISE AU REBUT DES APPAREILS
ÉLECTROMÉNAGERS
Cet appareil est fabriqué avec des matériaux
recyclables ou pouvant être réutilisés. Mettez-le
au rebut en vous conformant à la réglementation
locale en matière d’élimination des déchets. Pour
toute information supplémentaire sur le traitement
et le recyclage des appareils électroménagers,
contactez le service local compétent, le service de
collecte des déchets ménagers ou le magasin où
vous avez acheté l’appareil. Cet appareil est certi é
conforme à la Directive européenne 2012/19/UE
relative aux déchets d’équipements électriques
et électroniques (DEEE). En vous assurant que
l’appareil est mis au rebut correctement, vous
pouvez aider à éviter d’éventuelles conséquences
négatives sur l’environnement et la santé humaine.
Le symbole sur le produit ou sur la documentation
qui l’accompagne indique qu’il ne doit pas être traité
comme un déchet domestique, mais doit être remis
à un centre de collecte spécialisé pour le recyclage
des appareils électriques et électroniques.
CONSEILS RELATIFS À L’ÉCONOMIE D’ÉNERGIE
ECO :C’est le cycle de lavage standard, il est adapté
pour nettoyer la vaisselle normalement sale et c’est le
programme le plus ef cace en termes de consommation
d’énergie et d’eau combinée pour ce type de vaisselle.
ԱՋՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՒ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս հրահանգները:
Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում անդրադառնալու համար:
Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են կարևոր
անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք է դիտարկել
ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ պատասխանատվություն
չի կրում այս անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի
ոչ պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ
տեղադրման համար:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան)
պետք է հեռու պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-8
տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից և շարունակաբար
վերահսկել: 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն
անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր
կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի
պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել
է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության
ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են
դրանք պարունակում: Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ:
Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի երեխաների
կողմից առանց խորհրդատվության:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված չէ
արտաքին անջատման սարքով շահագործելու համար, ինչպիսիք են`
ժամանակաչափը կամ հեռակառավարվող համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և նմանատիպ
միջավայրերում օգտագործելու համար, ինչպիսիք են` խանութներում,
գրասենյակներում և այլ աշխատանքային միջավայրերում
HY
աշխատակազմի համար նախատեսված խոհանոցային տարածքները,
գյուղատնտեսական տները, հյուրանոցների, մոթելների և այլ
բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
Տեղային կարգավորումների մաքսիմում քանակը տրված է
արտադրանքի թերթիկում:
Դուռը չպետք է մնա բաց դիրքով - կա դիպչելու և ընկնելու
հավանականություն: - Սարքի բացված դուռը հենակ է հանդիսանում
դուրս քաշված, ամաններով լցված դարակի համար: Չի կարելի վրան
դնել առարկաներ, ինչպես նաև նստել կամ կանգնել դրա վրա:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սպասք լվանալու մեքենայի
ախտահանող միջոցները խիստ ալկալային են: Դրանք կարող են
խիստ վտանգավոր լինել, եթե հանկարծ կուլ տաք: Խուսափեք մաշկի
և աչքերի հետ դրանց շփումից և հեռու պահեք երեխաներին, երբ
սպասք լվանալու մեքենայի դուռը բաց է: Ստուգեք ` արդյոք լվացող
անոթը դատարկ է լվացման փուլի ավարտից հետո:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Դանակները և այլ պարագաներ,
որոնք ունեն սուր ծայրեր, պետք է դնել զամբյուղի մեջ` ծայրերը
դեպի ներքև կամ հորիզոնական դիրքով - կա կտրվածք ստանալու
հավանականություն:
Այս սարքավորումը նախատեսված
չէ մասնագիտական օգտագործման համար: Չի կարելի սարքն
օգտագործել դրսում: Չի կարելի սարքավորման մեջ կամ դրա
մոտ դնել պայթուցիկ կամ դյուրավառ նյութեր (օր.` բենզինի կամ
աերոզոլի տարաներ). կա հրդեհի բռնկման հավանականություն:
Սարքավորումն անհրաժեշտ է օգտագործել միայն կենցաղային սպասք
լվանալու համար` համաձայն սույն ձեռնարկում տրված ցուցումների:
- Սարքի մեջի ջուրը խմելու ենթակա չէ: Օգտագործեք միայն ավտոմատ
սպասք լվանալու մեքենայի համար նախատեսված ախտահանող և
5
պարզաջրող հավելանյութեր: Ջրի կոնդիցիոներ (աղ) ավելացնելիս,
անհրաժեշտ է անմիջապես դատարկ մեքենան մի պտույտ միացնել,
որպեսզի դրա ներքին մասերը կոռոզիայի չենթարկվեն: Ախտահանող,
պարզաջրող և աղային նյութերը պետք է հեռու պահել երեխաներից:
Անջատեք ջրամատակարարումը և հոսանքը, նախքան պահպանման և
սպասարկման գործընթաց իրականացնելը: Անջատեք սարքավորումը
ցանկացած անսարքության դեպքում:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի անձիք.
կա վնասվածք ստանալու հավանականություն. Փաթեթավորումից
հանելու և տեղադրելու համար օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ.
կա կտրվածք ստանալու հավանականություն: Մեքենան միացրեք
ջրամատակարարմանը` օգտագործելով միայն փողրակների նոր
հավաքածու: Հին փողրակները չպետք է նորից օգտագործվեն: Բոլոր
փողրակները պետք է շատ ապահով ձգել, որպեսզի օգտագործման
ընթացքում դրանք չթուլանան: Ջրի հետ կապված բոլոր կարգավորումները
պետք է համապատասխան լինեն: Ջրամատակարարման ճնշում 0.05 -
1.0 ՄՊա: Սարքավորումը պետք է տեղադրվի պատին կամ ներկառուցվի
պահարանի մեջ` դեպի ետնամաս մուտքը սահմանափակելու
համար: Այն սպասք լվանալու մեքենաները, որոնք հատակին ունեն
օդափոխության համար նախատեսված բացվածքներ, գորգը չպետք է
խոչընդոտ հանդիսանա դրանց համար:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը (առկայության
դեպքում), էլեկտրամիացումները և վերանորոգման աշխատանքները
պետք է իրականացվեն որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի
վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի
ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել տեղադրման
վայրից: Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո պետք է
համոզվել, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ: Խնդիրների
դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված
Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ: Տեղադրելուց հետո,
փաթեթավորման նյութերը (պլաստմաս, փրփրապլաստմասե մասեր և
այլն) պետք է պահել, որպեսզի դրանք հասանելի չլինեն երեխաներին.
Կա շնչահեղձ լինելու հավանականություն: Սարքավորումը չպետք է
միացված լինի հոսանքին նախքան տեղադրելը. կա էլեկտրահարվելու
հավանականաություն: Տեղադրման ընթացքում համոզվեք որ
սարքավորումը չի վնասել հոսանքի մալուխը. կա էլեկտրահարվելու
հավանականաություն: Ակտիվացրեք սարքավորումը միայն երբ
տեղադրումն ավարտել եք:
Եթե մեքենան տեղադրում եք տվյալ շարքի ամենավերջում` կողային
պանելը դարձնելով հասանելի, ապա անհրաժեշտ է ծխնիի տարածքը
փակել` վնասվելու հավանականությունը կանխելու համար: Ներհոս
ջրի ջերմաստիճանը կախված է աման լվանալու մեքենայի մոդելից:
Եթե տեղադրված ներքին փողրակի վրա նշված է «25°C max»,
ապա ջրի թույլատրելի մաքսիմում ջերմաստիճանը 25°C է: Մյուս
բոլոր մոդելների դեպքում թույլատրելի մաքսիմում ջերմաստիճանը
60°C է: Չի կարելի կտրել փողրակները և, ջրամատակարարման
դադարեցման համակարգով ապահովված սարքավորումների դեպքում,
չի կարելի պլաստմասե պատյանով ներքին փողրակն ընկղմել ջրի մեջ:
Եթե փողրակները բավականաչափ երկար չեն, ապա կապ հաստատեք
Ձեր տեղամասի մատակարարի հետ: Համոզվեք, արդյոք ներհոսքի
և արտահոսքի փողրակները ոլորված կամ ճզմված չեն: Նախքան
սարքավորումն առաջին անգամ օգտագործելը`ստուգեք արդյոք
ներհոսքի և արտահոսքի փողրակները չեն կաթում: Ստուգեք, որպեսզի
չորս ոտիկները լինեն կայուն և դիպչեն հատակին` կարգավորելով
դրանք համապատասխանաբար, և ստուգեք, որպեսզի մեքենան լինի
կատարելապես հարթ`օգտագործելով հարթաչափ:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Տեխնիկական տվյալների սանդղակը գտնվում է մեքենայի դռան
ծայրին (տեսանելի է, երբ դուռը բաց է):
Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի
աղբյուրից` հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ անջատիչի
միջոցով, որը տեղադրված է վարդակի վերին մասում, ինչպես
նաև սարքավորումը պետք է հողանցվի` համաձայն ազգային
անվտանգության ստանդարտների:
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր, բազմաթիվ
վարդակներ կամ ադապտերներ: Էլեկտրական բաղադրիչները
չպետք է հասանելի լինեն օգտագործողին տեղադրելուց հետո:
Չի կարելի օգտագործել սարքավորումը, երբ Ձեր ձեռքերը թաց
են կամ ոտաբոբիկ եք: Չի կարելի սարքավորումը շահագործել,
եթե դրա մալուխը կամ խրոցակը վնասված են, պատշաճ կերպով
չի աշխատում, վնասված է կամ ընկել է:
Եթե էլեկտրամատակարարման լարը վնասված է, ապա
այն պետք է փոխարինել նմանատիպ լարով`արտադրողի կամ
որակավորված անձանց կողմից` վտանգից խուսափելու համար
- կա էլեկտրահարվելու վտանգ:
Անհրաժեշտ է կապ հաստատել որակավորված տեխնիկի հետ,
եթե նախատեսված խրոցակը չի համապատասխանում Ձեր
վարդակին: Չի կարելի քաշել հոսանք մատակարարող մալուխը:
Չի կարելի լարը կամ վարդակն ընկղմել ջրի մեջ: Անհրաժեշտ է
լարը հեռու պահել տաք մակերեսներից:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստուգեք` արդյոք սարքավորումն
անջատված է հոսանքի մատակարարումից, նախքան սպասարկման
որևէ գործողություն իրականացնելը. կա էլեկտրահարվելու
հավանականություն: Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրող սարք:
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և
նշված է այդ նշանով . Փաթեթավորման տարբեր մասերը
պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի հեռացման տեղի
իրավական կանոններին համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ
վերաօգտագործվող նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է
կատարել տեղի աղբահանման կանոններին համապատասխան:
Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և
վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար
անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր համապատասխան տեղամասի
կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն
խանութը որտեղից գնել եք սարքավորումը: Այս սարքավորումը
նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ, Թափոնների
էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներ: Համոզվելով,
որ արտադրանքի հեռացումը կատարվել է ճիշտ կերպով,
դրանով օգնած կլինեք կանխելու պոտենցիալ բացասական
հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը
ցույց է տալիս, որ այն չպետք է մշակվի որպես կենցաղային
աղբ այլ պետք է տեղափոխել համապատասխան կենտրոն,
որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային սարքերի
վերամշակում:
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ECO (ԷԿՈ). այն ստանդարտ մաքրման փուլ է, հարմար է
նորմալ կեղտոտված սպասքի համար և այն ամենաարդյունավետ
ծրագիրն է` համակցված էներգիայի և ջրի սպառման առումով:
  • Page 1 1
  • Page 2 2
  • Page 3 3
  • Page 4 4
  • Page 5 5
  • Page 6 6
  • Page 7 7
  • Page 8 8
  • Page 9 9
  • Page 10 10
  • Page 11 11
  • Page 12 12
  • Page 13 13
  • Page 14 14
  • Page 15 15
  • Page 16 16
  • Page 17 17
  • Page 18 18
  • Page 19 19
  • Page 20 20

Whirlpool BBO 3T333 DLM IA Safety guide

Tüüp
Safety guide
See juhend sobib ka