Electrolux EHV56240AK Kasutusjuhend

Tüüp
Kasutusjuhend
ՄԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՄԱՍԻՆ
Շնորհակալ ենք Electrolux սարքը գնելու համար: Դուք ընտրել եք այն սարքը, որը ստեղծվել է
մասնիգիտական փորձառության և նորարաության տասնամյակների հիման վրա: Ձեր հանգստությունը
ապահովելու համար ստեղծվել է այս ճարտարամիտ և նորաձև սարքը: Այսպիսով, ամեն անգամ այս սարքից
անվտանգ կերպով օգտվելիս կստանաք ամենալավ արդյունքը:
Բարի գալուստ Electrolux:
Այցելեք մեր ինտերնետային կայքը.
Գտնել օգտագործման վերաբերյալ խորհուրդներ, շահագործման ձեռնարկներ, անսարքությունների
վերացման մասնագետ, տեխնիկական սպասարկման և վերանորոգման վերաբերյալ տեղեկատվություն:
www.electrolux.com/support
Գրանցեք ձեր սարքը ավելի լավ սպասարկում ստանալու համար.
www.registerelectrolux.com
Ձեր սարքի համար գնեք օժանդակ պարագաներ, լրացուցիչ փոխադրիչ մասնիկներ և օրիգինալ
պահեստամասեր.
www.electrolux.com/shop
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Միշտ օգտագործեք օրիգինալ պահեստամասեր:
Հեղինակազորված Սպասարկման Կենտրոնի հետ կապվելու դեպքում համոզվեք, որ առկա են հետևյալ
տվյալները. Մոդելը , PNC , Սերիական համարը:
Այս տեղեկությունները կարելի է գտնել տեխնիկական տվյալների աղյուսակում:
Զգուշացում / նախազգուշացում` անվտանգության մասին տեղեկություններ
Ընդհանուր տեղեկություններ և ակնարկներ
Բնապահպանական տեղեկություններ
Սույն փաստաթուղթը չպետք է փոփոխվի առանց նախնական ծանուցման.
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ......................................... 2
2. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ...................................................................................... 5
3. ՏԵՂԱԴՐՈՒՄ......................................................................................................................7
4. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ...................................................................................8
5. ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ...............................................................................................9
6. ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ԵՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ........................................................................................10
7. ԽՆԱՄՔ ԵՒ ՄԱՔՐՈՒՄ...................................................................................................... 11
8. ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ................................................................................... 12
9. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ................................................................................................13
10. ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ..................................................................................13
1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սարքը տեղադրելուց և օգտագործելուց առաջ, ուշադիր կարդացեք
շահագործման հրահանգները: Ոչ ճիշտ տեղադրման կամ օգտագործման
հետևանքով առաջացած վնասվածքների դեպքում արտադրողը
2 Հայերեն
պատասխանատվուտթյուն չի կրում: Շահագործման հրահանգները հետագա
օգտագործման համար միշտ պահեք ապահով և հասանելի վայրում:
1.1 Երեխաների և սահմանափակ հնարավորություններով
մարդկանց անվտանգությունը
Տվյալ սարքը կարող են շահագործել 8 կամ ավելի բարձր տարիքի
երեխաներ, ֆիզիկապես, սենսորային կամ մտավոր սահմանափակ
հնարավորություններով մարդիկ, փորձի կամ համապատասխան
գիտելիքների և փորձի պակաս ունեցող մարդիկ` միայն այն պայմանով,
որ նրանք վերահսկվում են, կամ համապատասխան հրահանգներ
ստանալու դեպքում` սարքը անվտանգ շահագործելու և դրա
շահագործման հետ կապված վտանգները գիտակցելու վերաբերհալ:
3-ից 8 տարեկան երեխաները և ծայրահեղ ու բարդ հաշմանդամություն
ունեցող անձիք պետք է հեռու մնան սարքից, եթե մշտական
վերահսկողության տակ չեն գտնվում:
3 տարեկանից փոքր երեխաներին հարկավոր է հեռու պահել սարքից,
բացառությամբ, երբ նրանք մեծահասակների անընդհատ հսկողության
տակ են գտնվում:
Արգելեք երեխաներին խաղալ սարքի հետ:
Ողջ փաթեթավորումը հեռու պահեք երեխաներից և պատշաճ ձևով
կազմակերպեք դրանց մասերի հեռացումը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ Երեխաներին և ընտանի կենդանիներին հեռու
պահեք սարքից, երբ այն աշխատում կամ հովանում է: Շահագործման
ընթացում հասանելի մասերը շատ են տաքանում:
Եթե սարքն ունի պաշտպանություն երեխաներից ֆունկցիա, ապա
հարկավոր է այն միացնել:
Առանց հսկողության երեխաները չպետք է իրականացնեն սարքի
մաքրման և թույլատրելի տեխնիկական սպասարկման աշխատանքներ:
1.2 Անվտանգության տեխնիկայի ընդհանուր կանոններ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ Շահագործման ընթացում սարքը և նրա
հասանելի մասերը ուժեղ տաքանում են: Զգույշ եղեք և խուսափեք
տաքացնող տարրերի հետ կոնտակտից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ Եփող մակերեսին առանց հսկողության թողնված
յուղով կամ ձեթով պատրաստվող մթերքները կարող են վտանգ
ներկայացնել և հրդեհի պատճառ հանդիսանալ:
Հայերեն 3
ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ մի փորձեք բոցի վրա ջուր լցնել, դրա փոխարեն
անջատեք սարքը և ծածկեք բոցը, օրինակ, կափարիչով կամ
հակահրդեհային սավանով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Սարքն չպետք է սպասարկվի արտաքին
փոխարկման սարքի միջոցով, ինչպես օրինակ` տայմերը, կամ միացված
լինի շղթային, որը պարբերաբար միանում և անջատվում է սպասարկող
ծրագրի միջոցով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Կերակուր պատրաստելու գործընթացը պետք է
վերահսկվի: Կարճ ժամանակում պատրաստվող կերակուրների
հսկողությունը պետք է անընդհատ լինի:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ Հրավտանգ է՝ Եփող մակերեսներ մի օգտագործեք
իրեր պահպանելու նպատակով:
Մետաղական իրերը, օրինակ՝ դանակները, պատառաքաղները, գդալները
և կափարիչները, չպետք է դրվեն եփող մակերեսի վրա, քանի որ դրանք
կարող են տաքանալ:
Սարքը մի օգտագործեք նախքան երկառուցված կառուցվածքի մեջ
տեղադրելը:
Սարքի մաքրման համար գոլորշամաքրիչ մի օգտագործեք:
Անջատեք սարքը և հանեք լարը ցանցային խրոցից` հոսանքահարումից
խուսափոխու համար, եթե ապակե կերամիկայի / ապակե մակերեսը
ճաքած է: Եթե սարքը միացրած է անմիջապես ցանցային մալուխին
բաշխիչ տուփի միջոցով, ապա հանեք ապահովիչը` սարքն
էլեկտրասնուցումից անջատելու համար: Ամեն դեպքում դիմեք
Հեղինակազորված Սպասարկման Կենտրոն:
Հոսանքահարումից խուսափոխու համար սնուցող ցանցային մալուխի
վնասման դեպքում, այն պետք է փոխարինվի արտադրողի, նրա
Հեղինակազորված Սպասարկման Կենտրոնի կամ համանման
որակավորված անձնակազմի կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ Օգտագործեք միայն կերակրի պատրաստման
սարքի արտադրողի մշակած եփող մակերեսի պաշտանիչներ կամ
շահագործման ձեռնարկում սարքը արտադրողի կողմից որպես
թույլատրելի մատնանշված պաշտպանիչներ կամ սարքին ներկառուցված
պաշտպանիչներ: Եփող մակերեսների այլ տիպի պաշտպանիչների
օգտագործումը կարող է դժբախտ պատահարի պատճառ դառնալ:
4 Հայերեն
2. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
2.1 Տեղադրում
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Սարքի տեղադրումը պետք է կատարի
միայն որակավորում ունեցող անձը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Վնասվածքներ ստանալու կամ սարքը
վնասվելու վտանգ:
Հանեք ամբողջ փաթեթը
Պետք չէ տեղադրել կամ օգտագործել
խափանումներ ունեցող սարք:
Հետևեք սարքի լրակազմում առկա տեղադրման
ձեռնարկի ցուցումներին:
Այլ սարքերից և իրերից նվազագույն
հեռավորություն ապահովեք:
Քանի որ սարքը ծանր է, զգույշ եղեք այն
տեղափոխելիս: Օգտագործեք անվտանգության
ձեռնոցներ և փակ ոտնամաններ:
Կտրվածքների մակերեսը ծածկեք հերմետիկ
նյութով՝ խոնավության պատճառով դրանց ուռելը
կանխելու համար:
Պաշտպանեք սարքի տակի մասը գոլորշուց և
խոնավությունից:
Սարքը դռան մոտ կամ պատուհանների տակ մի
տեղադրեք: Սա կանխում է սարքի վրայից տաք
խոհանոցային սպասքի ընկնելը, երբ դուռը կամ
պատուհանը բացվում է:
Գզրոցների վերևում սարքը տեղադրելու դեպքում
համոզվեք, որ սարքի տակի մասի և վերևի գզրոցի
միջև առկա է բավականաչափ տարածություն`
օդափոխության համար:
Սարքի հատակը տաքանում է: Համոզվեք, որ սարքի
տակ տեղադրված է նրբատախտակից, խոհանոցային
կարկասի նյութից կամ այլ չհրկիզվող նյութերից
պատրաստված բաժանարար միջնորմը՝ այն
հատակից տարանջատելու համար:
Բաժանարար միջնորմը պետք է ամբողջությամբ
ծածկի եփող մակերեսի տակ գտնվող տարածքը:
2.2 Միացում Էլեկտրական ցանցին
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Այրվածքներ ստանալու կամ
էլեկտրահարման վտանգ:
Բոլոր էլեկտրական միացումները պետք է կատարի
որակավորված էլեկտրիկը:
Սարքը պետք է հողանցվի:
Որևէ գործողություն կատարելուց առաջ
անհրաժեշտ է անջատել սարքի էլեկտրասնուցումը:
Համոզվեք, որ տեխնիկական տվյալների ցուցակի
պարամետրերը համապատասխանում են
էլեկտրասնուցմանը:
Համոզվեք, որ սարքը ճիշտ է տեղադրված: Թույլ
կամ սխալ ամրացված ցանցային մալուխը կամ
խրոցը (եթե առկա է) կարող է լարերի
գերտաքացում առաջացնել:
Օգտագործեք ճիշտ էլեկտրասնուցման ցանցային
մալուխ:
Բացառեք էլեկտրասնուցման ցանցային մալուխի
խճճումը:
Համոզվեք որ, հոսանքահարումից պաշտպանության
սարքը տեղադրված է:
Մալուխի վրա տեղադրեք ձգումը թուլացնող օղակ:
Համոզվեք, որ սարքը մոտակա վարդակին
միացնելիս, ցանցային մալուխը կամ խրոցը (եթե
առկա է) չի շփվում սարքի կամ խոհանոցային
սպասքի տաքացած մակերևույթների հետ:
Հոսանքի բաշխիչներ և երկարացման լարեր մի
օգտագործեք:
Հետևեք, որ էլեկտրասնուցման խրոցը
(առկայության դեպքում) ու ցանցային մալուխը
չվնասվեն: Ցանցային մալուխը փոխարինելու
համար դիմեք Հեղինակազորված Սպասարկման
Կենտրոն կամ էլեկտրիկին:
Սարքի էլեկտրաուղղուրդիչ կամ մեկուսիչ մասերը
պաշտպանող դետալները պետք է այնպես
ամրացված լինեն, որ հանվեն միայն հատուկ
գործիքների օգնությամբ:
Ցանցային մալուխի խրոցը մտցրեք վարդակի մեջ
միայն սարքի տեղադրումից հետո: Տեղադրումից
հետո համոզվեք, որ էլեկտրասնուցման ցանցային
խրոցը հասանելի է:
Եթե ցանցային վարդակը թույլ է, խրոցը նրան մի
միացրեք:
Սարքն անջատելու համար ցանցային մալուխից մի
քաշեք: Միշտ քաշեք խրոցից:
Օգտագործեք միայն ճիշտ մեկուսիչ սարքեր.
լարերը պահպանող կտրվածքներ, ավտոմատ
ապահովիչներ (բնիկի պտուտակաձև
ապահովիչներ), թափառող հոսանքի ավտոմատ
ապահովիչներ և անջատիչներ:
Սարքը էլեկտրասնուցմանը պետք է միանա
մեկուսիչ բլոկի միջոցով, որը թույլ կտա անջատել
այն էլեկտրասնուցման ցանցի բոլոր բևեռներից:
Մեկուսիչ բլոկը պետք է կոնտակների միջև
առնվազն 3 մմ հեռավորություն պաշտպանի:
Հայերեն 5
2.3 Շահագործում
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Շահագործումը կապված է
վնասվածքներ, այրվածքներ և
էլեկտրահարում ստանալու ռիսկի հետ:
Սկզբնական գործարկումից առաջ պետք է հանել
ամբողջ փաթեթավորումը, պիտակները և
պաշտպանիչ թաղանթները (եթե այդպիսիք կան):
Այս սարքը նախատեսված է միայն կենցաղային
օգտագործման համար:
Փոփոխություններ մի մտցրեք սարքի
պարամետրերի մեջ:
Համոզվեք, որ օդափոխության անցքերը խցանված
չեն:
Աշխատանքի ընթացքում սարքը մի թողեք առանց
հսկողության:
Յուրաքանչյուր օգտագործումից հետո այրիչները
պետք է անջատել:
Սպասքը և կաթսաների կափարիչները չի կարելի
դնել այրիչների վրա: Դրանք կարող են ուժեղ
տաքանալ:
Մի շահագործեք սարքը խոնավ ձեռքերով կամ երբ
ջուր է թափվել վրան:
Սարքը մի օգտագործեք որպես աշխատասեղան կամ
ատեստավորման մակերես:
Սարքի մակերեսի վրա ճաքերի առաջացման
դեպքում անմիջապես անջատեք սարքը
էլեկտրոսնուցումից: Դա հնարավորություն է
տալիս կանխել հոսանքահարումը:
Մթերքները տաք յուղի մեջ դնելուց, զգուշացեք
վերջինիս ցայտումներից:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Բռնկվելու կամ պայթյունի վտանգ
Ճարպերը և յուղերը տաքացնելիս կարող են
դյուրավառ գոլորշիներ արձակվել: Ճարպերով և
յուղերով պատրաստելիս պահպանեք դրանք կրակից
կամ տաքացած օբյեկտներից հեռավորության վրա:
Շատ տաքացած յուղերի գոլորշիները կարող են
ինքնաբուխ հրդեհի պատճառ հանդիսանալ:
Օգտագործված յուղը, որը կարող է մթերքների
մնացորդներ պարունակել, կարող է ավելի ցածր
ջերմաստիճանում հրդեհի բռնկման պատճառ
հանդիսանալ, քան առաջին անգամ օգտագործվող
յուղը:
Սարքի մեջ, մոտ կամ վրա մի դրեք դյուրավառ
ապրանքներ կամ իրեր, որոնք ներծծված են
դյուրավառ նյութերով:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Սարքը վնասվելու վտանգ:
Տաք խոհանոցային սպասքը մի դրեք կառավարման
վահանակի վրա:
Տաք թավայի կափարիչը մի դրեք ջեռոցի ապակե
մակերեսին:
Թույլ մի տվեք, որ խոհանոցային սպասքը դատարկ
եռա:
Թույլ մի տվեք, որ սարքի մակերևույթի վրա
խոհանոցային սպասք կամ այլ առարկաներ ընկնեն:
Սարքը կարող է վնասվել:
Մի միացրեք այրիչները դատարկ կամ առանց
խոհանոցային սպասքի դեպքերում:
Սարքի վրա մի դրեք ալյումինե փայլաթիթեղ:
Չուգունե, ալյումինե կամ վնասված հատակով
սպասքը կարող է քերծվածքներ առաջացնել
ապակու/ապակե կերամիկայի մակերևույթի վրա:
Նման առարկաները եփող մակերևույթից միշտ վեր
տեղափոխեք:
Այս սարքը նախատեսված է միայն ուտեստներ
պատրաստելու համար: Այն չի կարելի այլ
նպատակներով օգտագործել, օրինակ՝ սենյակի
տաքացման համար:
2.4 Խնամք և մաքրում
Սարքի արտաքին մակերեսի մաշվածությունը
կանխելու համար կանոնավոր կերպով մաքրեք այն:
Նախքան մաքրելը սարքն անջատեք և թողեք
հովանա:
Սարքի մաքրման համար մի օգտագործեք բարձր
ճնշման սրսկիչներ և գոլորշի:
Սարքը մաքրեք խոնավ փափուկ շորով: Օգտագործեք
միայն չեզոք լվացող նյութեր: Մի օգտագործեք
հղկող միջոցներ, հղկող սպունգներ, լուծիչներ կամ
մետաղական առարկաներ:
2.5 Ծառայություն
Սարքը վերանորոգելու համար դիմեք
Հեղինակազորված Սպասարկման Կենտրոն:
Օգտագործեք միայն իսկական պահեստամասերը:
Կապված այս արտադրանքի ներսում գտնվող`
առանձին վաճառվող լամպի (լամպերի) և լամպի
պահեստամասերի հետ. Այս լամպերը նախատեսված
են կենցաղային սարքերում ծայրահեղ ֆիզիկական
պայմաններին դիմակայելու համար, ինչպիսիք են
ջերմաստիճանը, թրթռումը, խոնավությունը, կամ
նախատեսված են սարքի գործառնական
կարգավիճակի մասին ազդանշան տալու համար:
Դրանք նախատեսված չեն այլ նպատակներով
օգտագործվելու և հարմար չեն բնակելի
տարածքների լուսավորության համար
6 Հայերեն
2.6 Oգտահանում
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Վնասվածքներ ստանալու և խեղդվելու
վտանգ:
Դիմեք տեղական իշխանության մարմիններին սարքի
ճիշտ օգտահանման մասին տեղեկատվություն
ստանալու համար:
Անջատեք սարքի խրոցը էլեկտրասնուցման ցանցից:
Էլեկտրասնուցող մալուխը սարքին հնարավորինս
մոտեցրեք՝ կտրելով և հեռացնելով ավելորդը:
3. ՏԵՂԱԴՐՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տես Անվտանգությանը վերաբերվող
բաժինները:
3.1 Տեղադրելուց առաջ
Եփող մակերեսը տեղադրելուց առաջ արտագրեք
աղյուսակում բերված տեխնիկական տվյալները, որոնք
ներառում են հետևյալ տեղեկությունները:
Տեհնիկական տվյալների աղյուսակը գտնվում է եփող
մակերեսի տակի մասում:
Սերիական № ...........................
3.2 Ներկառուցվող եփող մակերեսներ
Ներկառուցվող եփող մակերեսները օգտագործեք միայն
կահույքի ճիշտ բացվածքի մեջ և մակերեսների վրա
տեղավորելուց հետո՝ աշխատելով ստանդարտներին
համապատասխան:
3.3 Ցանցային մալուխ
Եփոխ մակերեսը մատակարարվում է ցանցային
մալուխի հետ:
Վնասված ցանցային մալուխը փոխարինելիս
հարկավոր է օգտագործել հետևյալ տեսակի
մալուխ: H05V2V2-F որը դիմակայում է 90°C
կամ ավելի բարձր ջերմաստիճանի: Դիմեք
տեղական Սպասարկման Կենտրոն:
3.4 Մոնտաժում
Եթե եփող մակերեսը գլխիկի տակ տեղադրեք, խնդրում
ենք նայել գլխիկի տեղադրման հրահանգները՝ սարքերի
միջև նվազագույն հեռավորության համար:
min.
50mm
min.
500mm
min.
12
min.
28
Հայերեն 7
min.
12 mm
min.
60 mm
www.youtube.com/electrolux
www.youtube.com/aeg
How to install your Electrolux
Radiant Hob - Worktop installation
3.5 Պաշտպանիչ տուփ
Պաշտպանիչ տուփն օգտագործելու դեպքում
(լրացուցիչ պարագա), եփող մակերեսի անմիջապես
տակի պաշտպանիչ հարթտակը պարտադիր չէ: Որոշ
երկրներում պաշտպանիչ տուփը կարող է ներառված
չլինել առկա լրացուցիչ պարագաների ցանկում:
Խնդրում ենք դիմել տեղական մատակարարին:
Ջեռոցը վերևում պահարան տեղադրելու
դեպքում պետք չե տեղադրել
պաշտպանիչ տուփ:
4. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
4.1 Եփող մակերեսի ֆունկցիոնալ տարրեր
210 mm
145 mm
180 mm
145 mm
1
1
1 1
2
1
Այրիչ
2
Կառավարման վահանակ
8 Հայերեն
4.2 Կառավարման վահանակի գծագիր
1 2 3 4
Սարքը շահագործեք սենսորային դաշտերի միջոցով: Ֆունկցիաների գործելը հաստատվում է դիսպլեյներիի,
ինդիկատորների և ձայնային ահազանգերի աշխատանքով:
Սենսոր
ային
դաշտ
Ֆունկցիա Մեկնաբանություն
1
«ՄԻԱՑՈՒՄ/ԱՆՋԱՏՈՒՄ» Եփող մակերեսի միացում և անջատում:
2
- Այրիչն ընտրելու համար:
3
- Տաքացման աստիճանի կարգավորումների
դիսպլեյ
Տաքացման աստիճանի կարգավորումներ:
4
/
- Տաքացման աստիճանի կարգավորումների ցուցադրում:
4.3 Տաքացման աստիճանի դիսպլեյի ցուցիչները
Դիսպլեյ Նկարագրություն
Այրիչն անջատվում է:
-
Այրիչն գործում է:
+ թիվ
Խափանում է տեղի ունեցել:
Այրիչը դեռ չի սառել (մնացորդային ջերմություն):
Ավտոմատ անջատում գործում է:
4.4 Մնացորդային ջերմության
ինդիկատոր
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Մնացորդային տաքությունից
այրվածք ստանալու վտանգ կա:
Ինդիկատորները ցույց են տալիս ներկայումս
օգտագործվող այրիչների մնացորդային ջերմության
մակարդակը: Ինդիկատորը կարող է գործել նաև
հարակից այրիչների համար, նույնիսկ եթե դրանք չեք
օգտագործում:
5. ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տես Անվտանգությանը վերաբերվող
բաժինները:
5.1 Միացում կամ անջատում
Սեղմեք մեկ վայրկյանով , որպեսզի միանա կամ
անջատվի ջեռոցը:
Հայերեն 9
5.2 Ավտոմատ անջատում
Այս ֆունկցիան ավտոմատ անջատում է եփող
մակերեսը, եթե
անջատված են բոլոր այրիչները,
եփող մակերեսը միացնելուց հետո տաքացման
աստիճան ընտրված չէ,
ինչ-որ բան եք թափել կամ 10 վայրկյանից ինչ-որ
իր եք դրել (թավա, կտոր, այլ) կառավարման
վահանակի վրա: Լսվում է ձայնային ազդանշան,
որից հետո եփող մակերեսը անջատվում է:
Հեռացրեք կողմնակի առարկան կամ մաքրեք
կառավարման վահանակը:
չեք անջատել եփող մակերեսը կամ փոխել նրա
տաքացման աստիճանը: Որոշ ժամանակ անց
միանում է և եփող մակերեսն անջատվում է:
Կապը տաքացման աստիճանի և եփող մակերեսի
անջատման ժամանակի միջև՝
Տաքացման աստիճանի
կարգավորումներ
Ջեռոցը կանջատվի այս
ժամանակից հետո
, 1-2
6 ժամից
Տաքացման աստիճանի
կարգավորումներ
Ջեռոցը կանջատվի այս
ժամանակից հետո
3 - 4 5 ժամից
5 4 ժամից
6-9 1.5 ժամ
5.3 Այրիչների ընտրում
Եփման գոտի ընտրելու համար սեղմեք այդ գոտուն
վերաբերվող
սենսորային դաշտը: Ցուցադրման
վահանակի վրա հայտնվում են տաքացման աստիճանի
կարգավորումների տվյալները ( ):
5.4 Տաքացման աստիճանի
կարգավորումը
Այրիչների կարգավորում:
Սեղմեք
տաքացման աստիճանը ավելացնելու
համար: Սեղմեք տաքացման աստիճանը
նվազեցվելու համար: Սեղմեք միաժամանակ և
այրիչը միացնելու համար:
6. ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ԵՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տես Անվտանգությանը վերաբերվող
բաժինները:
6.1 Խոհանոցային սպասք
Խոհանոցային սպասքի հատակը պետք է
լինի հնարավորինս հաստ և հարթ:
Համոզվեք, որ կաթսաների տակդիրները
մաքուր են և չորացրեք դրանք` նախքան
եփող մակերեսի վրա դրանք տեղադրելը:
Արծնապատ պողպատից պատրաստված
խոհանոցային սպասքը, ինչպես նաև
ալյումինե կամ պղինձե հատակով
խոհանոցային սպասքը կարող է
փոփոխել ապակե կերամիկայի
մակերեսի գույնը:
6.2 Եփող մակերեսի օգտագործման
օրինակներ
Աղյուսակում ներկայացված տվյալները
մոտավոր են:
Տաքացման
աստիճանի
կարգավորումներ
Նշանակությունը. Ժամանակ
(րոպե)
Խորհուրդներ
- 1
Կերակուրի տաքության պահպանում: անհրաժեշտո
ւթյան
դեպքում
Ծածկեք սպասքը կափարիչով:
1-2 Հոլանդական սոուսի պատրաստում, կարագի,
շոկոլադի, ժելատինի հալում և այլն:
5 - 25 Ժամանակ առ ժամանակ խառնեք:
10 Հայերեն
Տաքացման
աստիճանի
կարգավորումներ
Նշանակությունը. Ժամանակ
(րոպե)
Խորհուրդներ
1-2 Պնդացում` հարած օմլետների, տապակած ձվի: 10 - 40 Պատրաստեք փակ կափարիչի պայմանում:
2 - 3 Բրնձի և կաթնային ճաշատեսակների
պատրաստում մարմանդ կրակին, պատրաստի
ուտեստների տաքացում:
25 - 50 Ավելացրեք ջուրը` բրնձի քանակից առնվազն
երկու անգամ ավել չափով: Կաթնային
ճաշատեսակները պատրաստելու ժամանակի
կեսին խառնեք:
3 - 4 Բանջարեղենի, ձկան, մսի պատրաստում
գոլորշիով:
20 - 45 Ավելացրեք մոտ երկու ճաշի գդալ հեղուկ:
4 - 5 Կարտոֆիլի պատրաստում գոլորշիով: 20 - 60 Օգտագործեք առավելագույնը ¼ լ ջուր 750 գ
կարտոֆիլի համար:
4 - 5 Մեծ ծավալի սննդի, ռագուների և ճաշերի
պատրաստում:
60 - 150 Մինչև 3 լ հեղուկ` գումարած
բաղադրամասերը:
6 - 7 Մեղմ տապակում. էսկալոպներ, հորթի մսից
կորդոն բլյու, թակած կոտլետներ, նրբերշիկ,
լյարդ, խավիծ, ձու, բլիթներ, պոնչիկներ:
անհրաժեշտո
ւթյան
դեպքում
Պատրաստման ժամանակի կեսն անցնելիս
շրջեք:
7 - 8 Ուժեղ տապակում, կարտոֆիլի ձիթաբլիթներ,
տավարի ֆիլեից սթեյքեր:
5-15 Պատրաստման ժամանակի կեսն անցնելիս
շրջեք:
9 Ջրի եռում, մակարոնեղենի եփում, մսի տապակում (գուլյաշ, կճուճներում տապակած միս), կարտոֆիլի
տապակում ֆրիտյուրի մեջ:
7. ԽՆԱՄՔ ԵՒ ՄԱՔՐՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տես Անվտանգությանը վերաբերվող
բաժինները:
7.1 Ընդհանուր տեղեկատվություն
Եփող մակերեսը հարկավոր է մաքրել ամեն անգամ
օգտագործելուց հետո:
Միշտ օգտագործեք մաքուր հիմքով սպասք:
Մակերեսի քերծվածքները կամ մուգ բծերը չեն
ազդում եփող մակերեսի աշխատանքին:
Եփող մակերեսը մաքրելու համար օգտագործեք
համապատասխան մաքրման միջոց:
Օգտագործեք ապակու համար նախատեսված
հատուկ քերիչ:
7.2 Եփող մակերեսի մաքրում
Անմիջապես հանեք. հալած պլաստիկ զանգվածը,
պոլիէթիլենային թաղանթը, շաքար պարունակող
մթերքները, հակառակ դեպքում` աղտոտումը կարող
է հանգեցնել եփող մակերեսի վնասվածքներին:
Այրվածքներ չստանալու համար զգույշ եղեք:
Կիրառեք հատուկ քերիչը, բռնելով այն ապակե
մակերեսի հանդեպ սուր անկյան տակ և այդպես
տեղաշարժեք այն մակերեսի վրա:
Երբ եփող մակերեսը սառը վիճակում է
գտնվում, հեռացրեք. կրային բծերը, ջրի
հետքերը, յուղի կաթիլները, մետալիկ փայլով
սպիտակավուն բծերը: Եփող մակերեսը հարկավոր է
մաքրել խոնավ շորով և չքայքայող մաքրող
միջոցով: Մաքրելուց հետո չորացրեք եփող
մակերեսը փափուկ շորով:
Փայլուն մետաղի գունաթափումը վերացնելու
համար.: թրջիր կտորը քացախաջրի լուծույթի մեջ
և մաքրիր ապակյա մակերեսը:
Հայերեն 11
8. ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տես Անվտանգությանը վերաբերվող
բաժինները:
8.1 Ինչ անել, եթե...
Խնդիր Հնարավոր պատճառը Լուծում
Չի հաջողվում միացնել կամ գործարկել
եփող մակերեսը:
Եփող մակերեսը միացված չէ կամ սխալ է
միացված էլեկտրասնուցման ցանցից:
Ստուգեք, թե արդյոք եփող մակերեսը ճիշտ է
միացված էլեկտրասնուցման ցանցին:
Գործել է ապահովիչը: Համոզվեք, որ խնդիրը կապված է ապահովիչի
հետ: Եթե ապահովիչը գործում է մեկից ավելի
անգամ, ապա դիմեք որակավորված էլեկտրիկի:
Պետք չէ սահմանել տաքացման աստիճանի
կարգավորումը 10 վայրկյանի ռեժիմում:
Նորից միացրեք եփող մակերեսը և
կարգավորեք տաքացման աստիճանը
առավելագույնը 10 վայրկյանի ընթացքում:
Միաժամանակ սեղմվել են 2 կամ ավելի
սենսորային դաշտեր:
Հարկավոր է սեղմել միայն մեկ սենսորային
դաշտը:
Կառավարման վահանակի վրա ջուր կամ յուղ
է թափվել:
Մաքրեք կառավարման վահանակը:
Լսվում է ձայնային ազդանշան, որից
հետո եփող մակերեսը անջատվում է:
Անջատված եփող մակերեսը ձայնային
ազդանշան է հանում:
Մեկ կամ ավելի սենսորային դաշտերի վրա
կողմնակի առարկա է դրվել:
Հեռացրեք կողմնակի առարկան սենսորային
դաշտերի վրայից:
Եփող մակերեսը անջատվում է: Սենսորային դաշտի վրա կողմնակի առարկա
է գտնվում :
Հեռացրեք կողմնակի առարկան սենսորային
դաշտի վրայից:
Մնացորդային ջերմության ինդիկատորը
չի լուսարձակում:
Այրիչը չի տաքացել, քանի որ կարճ
ժամանակով է գործել, կամ սենսորը
վնասված է:
Եթե այրիչը գործել է բավականին երկար
ժամանակ և պետք է տաքացած լիներ, դիմեք
Հեղինակազորված Սպասարկման Կենտրոն:
Սենսորային դաշտերը տաքանում են: Խոյանոցային սպասքը չափազանց մեծ է,
կամ այն կառավարման տարրերին շատ մոտ
է տեղադրվել:
Մեծ խոհանոցային սպասք օգտագործելիս
հնարավորության դեպքում հարկավոր է
տեղադրել այն հետևի այրիչներին:
Հայտնվում է նշանը և թվանշան:
Եփող մակերեսի աշխատանքի խափանում է
տեղի ունեցել:
Անջատեք եփող մակերեսը և նորից միացրեք
այն 30 վայրկյան անց: Եթե նորից է
հայտնվում. անջատեք եփող մակերեսը
էլեկտրասնուցումից: 30 վայրկյան անց նորից
միացրեք եփող մակերեսը: Խնդիրը կրկնվելու
դեպքում դիմեք Հեղինակազորված
Սպասարկման Կենտրոն:
Դուք կարող եք լսել անընդհատ
կրկնակող ձայն:
Էլեկտրական միացումը սխալ է կատարված: Անջատեք եփող մակերեսը էլեկտրասնուցման
ցանցից: Դիմեք որակավորված էլեկտրիկին կամ
ստուգեք սարքի տեղադրման ճշտությունը:
նշանն է հայտնվում:
Էներգամատակարարման երկրորդ փուլը
բացակայում է:
Ստուգեք, թե արդյոք եփող մակերեսը ճիշտ է
միացված էլեկտրասնուցման ցանցին: Հանեք
ապահովիչները, սպասեք մեկ րոպե և նորից
տեղադրեք ապահովիչները:
12 Հայերեն
8.2 Եթե չի հաջողվում լուծում գտնել...
Եթե չի հաջողվում ինքնուրույն լուծում գտնել, ապա
դիմեք դիլերին կամ Հեղինակազորված Սպասարկման
Կենտրոն: Ներկայացրեք տեխնիկական տվյալների
աղյուսակում նշված տվյալները: Նաև ներկայացրեք
ապակե կերամիկայի մակերեսի կոդը, որը բաղկացած է
երեք թվանշաններից (այն նշված է ապակե վահանակի
անկյունում) և սխալի մասին հայտնվող
հաղորդագրությունը: Համոզվեք, որ ճիշտ եք
գործարկում եփող մակերեսը: Հակառակ դեպքում`
դիլերի կամ սպասարկման կենտրոնի մասնագետի
կողմից տրամադրվող սպասարկումը կլինի վճարովի,
նույնիսկ երաշխիքային ժամկետը սպառված չլինելու
դեպքում Սպասարկման Կենտրոնի վերաբերյալ
հրահանգները և երաշխիքային պայմանները
ներկայացված են երաշխիքային բուկլետում:
9. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
9.1 Տեխնիկական տվյալների ցուցանակ
Մոդել EHV56240AK PNC 949 492 096 03
Տիպ 60 HAD 54 AO 220-240 Վ 50-60 Հց
Պատրաստված է Ռումինիայում
Սերիական № ................. 6.5 կՎտ
ELECTROLUX
9.2 Այրիչների հատկավորում
Այրիչ
Անվանական հզորությունը (տաքացման
առավելագույն աստիճանը) [Վտ]
Այրիչի տրամագիծը, [մմ]
Ձախ առջևի 2300 210
Ձախ հետևի 1200 145
Աջ առջևի 1200 145
Աջ հետևի 1800 180
Պատրաստման լավագույն արդյունքին հասնելու համար
օգտագործեք խոհանոցային սպասք, որի չափսը չի
գերազանցում այրիչի տրամագիծը:
10. ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
10.1 Տեղեկություններ արտադրանքի մասին` համաձայն EU 66/2014 -ի, որն ուժի մեջ
է միայն ԵՄ շուկայի համար
Մոդելի նույնականացուցիչը EHV56240AK
Եփող մակերեսի տեսակը Ներկառուցվող Եփող մակերես
Այրիչների քանակը 4
Տաքացման տեխնոլոգիան Ճառագայթող Տաքացուցիչ
Հայերեն 13
Կլոր այրիչների տրամագիծը (Ø) Ձախ առջևի
Ձախ հետևի
Աջ առջևի
Աջ հետևի
21,0 սմ
14,5 սմ
14,5 սմ
18,0 սմ
Յուրաքանչյուր այրիչի էներգիայի սպառում (EC electric
cooking)
Ձախ առջևի
Ձախ հետևի
Աջ առջևի
Աջ հետևի
200,1 Վտ·ժ/կգ
188,0 Վտ·ժ/կգ
188,0 Վտ·ժ/կգ
191,6 Վտ·ժ/կգ
Եփող մակերեսի էներգիայի սպառում(EC electric hob) 191,9 Վտ·ժ/կգ
EN 60350-2 - Կերակուր պատրաստելու համար
կենցաղային սարքեր` Մաս 2. Եփող մակերեսներ`
Շահագործման բնութագրերի որոշման մեթոդներ
10.2 Էլեկտրաէներգիայի խնայում
Օգտվելով նշված խորհուրդներից հնարավոր է
պատրաստման ժամանակ խնայել էլեկտրաէներգիան:
Ջուրը տաքացնելիս օգտագործեք այնքան ջուր,
որքան անհրաժեշտ է:
Հնարավորինս միշտ փակեք խոհանոցային սպասքը
կափարիչով:
Այրիչը միացնելուց առաջ տեղադրեք դրա վրա
խոհանոցային սպասքը:
Խոհանոցային սպասքի հատակի և այրիչի
տրամագծերը պետք է համընկնեն:
Փոքր չափսերի խոհանոցային սպասքը տեղադրեք
փոքր չափսերի այրիչների վրա:
Միշտ տեղադրեք խոհանոցային սպասքը այրիչի
կենտրոնական մասում:
Օգտագործեք մնացորդային տաքությունը`
կերակուրը տաք վիճակում պահպանելու կամ
մթերքը հալեցնելու համար:
11. ՀՈԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ՇՐԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ։
նշաններով նյութերը հարկ է հանձնել
վերամշակման։ Փաթեթը դրեք երկրորդային հումքի
հավաքման համապատասխան արկղերի մեջ։
Մասնակցելով հին կեցաղային
էլեկտրասարքավորումների վերամշակմանը, դուք
օգնում եք պահպանել շրջակա միջավայրն ու մարդու
առողջությունը։ նշանով նշված կեցաղային
տեխնիկան մի թափեք կեցաղային աղբի հետ։
Սարքավորումը տարեք երկրորդային հումքի
վերամշակման ձեռնարկություն կամ դիմեք ձեր
թաղապետարանի վարչություն։
14 Հայերեն
  • Page 1 1
  • Page 2 2
  • Page 3 3
  • Page 4 4
  • Page 5 5
  • Page 6 6
  • Page 7 7
  • Page 8 8
  • Page 9 9
  • Page 10 10
  • Page 11 11
  • Page 12 12
  • Page 13 13
  • Page 14 14
  • Page 15 15
  • Page 16 16
  • Page 17 17
  • Page 18 18
  • Page 19 19
  • Page 20 20
  • Page 21 21
  • Page 22 22
  • Page 23 23
  • Page 24 24
  • Page 25 25
  • Page 26 26
  • Page 27 27
  • Page 28 28
  • Page 29 29
  • Page 30 30
  • Page 31 31
  • Page 32 32
  • Page 33 33
  • Page 34 34
  • Page 35 35
  • Page 36 36
  • Page 37 37
  • Page 38 38
  • Page 39 39
  • Page 40 40
  • Page 41 41
  • Page 42 42
  • Page 43 43
  • Page 44 44
  • Page 45 45
  • Page 46 46
  • Page 47 47
  • Page 48 48
  • Page 49 49
  • Page 50 50
  • Page 51 51
  • Page 52 52
  • Page 53 53
  • Page 54 54
  • Page 55 55
  • Page 56 56
  • Page 57 57
  • Page 58 58
  • Page 59 59
  • Page 60 60
  • Page 61 61
  • Page 62 62
  • Page 63 63
  • Page 64 64
  • Page 65 65
  • Page 66 66
  • Page 67 67
  • Page 68 68
  • Page 69 69
  • Page 70 70
  • Page 71 71
  • Page 72 72
  • Page 73 73
  • Page 74 74
  • Page 75 75
  • Page 76 76
  • Page 77 77
  • Page 78 78
  • Page 79 79
  • Page 80 80
  • Page 81 81
  • Page 82 82
  • Page 83 83
  • Page 84 84
  • Page 85 85
  • Page 86 86
  • Page 87 87
  • Page 88 88

Electrolux EHV56240AK Kasutusjuhend

Tüüp
Kasutusjuhend