Whirlpool WFC 3C23 PF X Safety guide

Tüüp
Safety guide

See juhend sobib ka

2
ČESKY
Příručka zdraví a bezpečnost .................... 3
Příručka k montáži .................................... 39
ESPAÑOL
Guía de Salud y Seguridad e Instalación ...... 6
Guía de instalación ...................................... 39
HRVATSKI
Vodič za zdravlje i sigurnost ...................... 9
Vodič za postavljanje ............................... 39
MAGYAR
Egészségvédelmi és biztonsági útmutató
... 12
Üzembe helyezési útmutató .................... 39
ԱՆԳԼԵՐԵՆ
Առողջության և Անվտանգության ուղեցույց
.............. 15
Տեղադրման ուղեցույց
......................................... 39
КЫРГЫЗЧА
Ден-соолук жана коопсуздук колдонмосу
.. 18
Орнотуу колдонмосу ............................... 39
ҚАЗАҚ
Денсаулық пен қауіпсіздік нұсқаулығы 21
Орнату нұсқаулығы ...............................39
PORTUGUÊS
Guia de Saúde e Segurança ......................... 24
Guia de Instalação ....................................... 39
РУССКИЙ
Здоровье и безопасность ....................... 27
Установка .................................................... 39
SLOVENČINA
Príručka na ochranu zdravia a bezpečnosti
.30
Inštalačná príručka ................................... 39
SLOVENŠČINA
Navodila za varovanje zdravja in varnost
... 33
Navodila za namestitev ............................ 39
SRPSKI
Uputstvo za zdravlje i bezbednost .......... 36
Uputstvo za ugradnju ............................... 39
CS
ES
HR
HU
HY
KY
KZ
EN
RU
SK
SL
SR
15
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐևՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ
ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքավորումն
օգտագործելը ուշադիր կարդացեք
անվտանգության ցուցումները:
Պահեք դրանք ձեռքի տակ հետագա
օգտագործման համար:
Այս ցուցումներն ու
սարքավորումները պարունակում են
կարևոր անվտանգության
նախազգուշացումներ, որոնք պետք է
դիտարկել ցանկացած ժամանակ:
Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում
այս անվտանգության ցուցումներին
չհետևելու, սարքերի ոչ պատշաճ
օգտագործման և վերահսկողության
համակարգի սխալ տեղադրման
համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր
երեխաներին (3-8 տարեկան) պետք
է հեռու պահել սարքերից և
շարունակաբար վերահսկել: 8
տարեկան և ավելի երեխաները,
ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն
թույլ ֆիզիկական, զգայական և
մտավոր կարողություններ և
սարքերի վերաբերյալ փորձի և
գիտելիքի պակաս, կարող են
առնչվել այդ սարքերի հետ, եթե
նրանց տրվել է դրանց
օգտագործման համար անհրաժեշտ
անվտանգության ցուցումներ,
ինչպես նաև գիտակցում են թե
ինչպիսի վտանգ են դրանք
պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց
մաքրումը և պահպանումը չպետք է
իրականացվի երեխաների կողմից
առանց խորհրդատվության:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը
նախատեսված չէ արտաքին
ժամանակաչափի կամ
հեռակառավարվող համակարգի
միջոցով գործարկելու համար:
Այս սարքավորումը նախատեսված է
բացառապես տնային օգտագօրծման
համար, այլ ոչ թե պրոֆեսիոնալ
օգտագործման:
Չի կարելի սարքն օգտագործել
դրսում:
Չի կարելի պահել պայթուցիկ կամ
դյուրավառ նյութեր, ինչպիսիք են
աերոզոլների տարաները, ինչպես
նաև դնել կամ օգտագործել բենզին
կամ այլ դյուրավառ նյութեր սարքի
մոտ, քանի որ հրդեհ կարող է
բռնկվել, եթե սարքավորումը
պատահաբար միացված լինի:
Այս սարքավորումը նախատեսված է
կենցաղում և նմանատիպ
միջավայրերում օգտագործելու
համար, ինչպիսիք են`
խանութներում,
գրասենյակներում և այլ
աշխատանքային միջավայրերում
աշխատակազմի համար
նախատեսված խոհանոցային
տարածքները,
գյուղատնտեսական տները,
հյուրանոցներից, մոթելներից և
այլ բնակելի միջավայրերից
օգտվող հաճախորդները,
անկողնային նախաճաշի համար
նախատեսված միջավայրերը,
Սարքավորումը պետք է օգտագործել
միայն կենցաղային սպասք լվանալու
համար` ըստ
այս ձեռնարկում նշված
ցուցումների:
Ջրամատակարաման ծորակը պետք է
անջատել և խրոցակը հանել
էլեկտրական վարդակից
յուրաքանչյուր փուլի վերջում,
ինչպես նաև սարքավորումը
մաքրելուց և պահպանման որևէ
աշխատանք իրականացնելուց առաջ:
Անջատեք սարքավորումը ցանկացած
անսարքության դեպքում:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն
երկու կամ ավելի անձիք: Պետք է
օգտագործել պաշտպանիչ
ձեռնոցներ սարքը փաթեթավորումից
հանելու և տեղադրելու համար:
Տեղադրումը և վերանորոգումը
պետք է իրականացվի որակյալ
տեխնիկի կողմից ըստ արտադրողի
ցուցումների և տեղի
անվտանգության կանոնների: Չի
կարելի վերանորոգել կամ փոխել
սարքի որևէ մաս, եթե տվյալ
արտադրանքի ձեռնարկում նշված
չէ:
Երեխաները չպետք է կատարեն
տեղադրման աշխատանքներ: Հեռու
պահել երեխաներին սարքավորումը
տեղադրելիս: Փաթեթավորման
նյութերը (պլաստմասե արկղեր,
պենոպոլիստիրոլե մասեր և այլն)
պետք է հեռու պահել երեխաներից
տեղադրման ժամանակ և դրանից
հետո:
Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո պետք է համոզվել,
որ այն չի վնասվել տեղափոխման
ժամանակ: Խնդիրների դեպքում կապ
հաստատեք մատակարարի կամ Ձեր
մոտակա Վաճառված Ապրանքների
Սպասարկման Ծառայության հետ:
Սարքավորումը չպետք է միացված
լինի հոսանքին նախքան տեղադրելը:
Տեղադրման ընթացքում համոզվեք
որ սարքավորումը չի վնասել
հոսանքի մալուխը:
Ակտիվացրեք սարքավորումը միայն
երբ տեղադրումն ավարտել եք:
Գլխավոր ջրամատակարաման
միացումը պետք է իրականացվի
որակավորված տեխնիկի կողմից`
համաձայն արտադրողի ցուցումների
և տեղի անվտանգության
կանոնների:
Սարքավորումը պետք է միացնել
գլխավոր ջրամատակարարմանը`
օգտագործելով նոր փողրակներ: Հին
փողրակները չպետք է նորից օգտագործվեն:
HY
16
Բոլոր փողրակները պետք է շատ
ապահով ձգել, որպեսզի
օգտագործման ընթացքում դրանք
չթուլանան:
Ջրի հետ կապված բոլոր
կարգավորումները պետք է
համապատասխան լինեն:
Ջրամատակարարման ճնշում 0.05 -
1.0 ՄՊա:
Ներհոս ջրի ջերմաստիճանը
կախված է աման լվանալու մեքենայի
մոդելից: Եթե տեղադրված ներքին
փողրակի վրա նշված է «25°C
max», ապա ջրի թույլատրելի
մաքսիմում ջերմաստիճանը 25°C է:
Մյուս բոլոր մոդելների դեպքում
թույլատրելի մաքսիմում
ջերմաստիճանը 60°C է:
Չի կարելի կտրել փողրակները և,
ջրամատակարարման դադարեցման
համակարգով ապահովված
սարքավորումների դեպքում, չի
կարելի պլաստմասե պատյանով
ներքին փողրակն ընկղմել ջրի մեջ:
Եթե փողրակները բավականաչափ
երկար չեն, ապա կապ հաստատեք
Ձեր տեղամասի մատակարարի հետ:
Համոզվեք, արդյոք ներհոսքի և
արտահոսքի փողրակները ոլորված
կամ ճզմված չեն: Նախքան
սարքավորումն առաջին անգամ
օգտագործելը`ստուգեք արդյոք
ներհոսքի և արտահոսքի
փողրակները չեն կաթում:
Օգտագործման ընթացքում
սարքավորման ետևի պատը պետք է
անհասանելի լինի, օրինակ` չի
կարելի սարքը մոտեցնել պատին
կամ կահույքին:
Սարքավորումը տեղադրելիս
համոզվեք, արդյոք չորս ոտիկները
կայուն են և դիպչում են հատակին`
կարգավորելով դրանք
համապատասխանաբար, և ստուգեք
արդյոք այն կատարելապես հարթ
է`օգտագործելով հարթաչափ:
Եթե սարքավորումը տեղադրում եք
տվյալ շարքի ամենավերջում`
կողային պանելը դարձնելով
հասանելի, ապա անհրաժեշտ է
ծխնիի տարածքը փակել` դրա
ջարդվելու հավանականությունը
կանխելու համար:
Այն սպասք լվանալու մեքենաները,
որոնք հատակին ունեն
օդափոխության համար
նախատեսված բացվածքներ, գորգը
չպետք է խոչընդոտ հանդիսանա
դրանց համար:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Որպեսզի տեղադրումը
համապատասխանի ընթացիկ
անվտանգության կանոններին`
անհրաժեշտ է մինիմում 3 մմ շփման
բացով եռաթև վարդակ, ինչպես նաև
կատարել սարքի հողանցում:
Եթե հոսանքի մալուխը վնասվել է,
փոխարինեք այն դրան համարժեք
մալուխով: Հոսանքի մալուխը պետք
է փոխի միայն որակավորված
տեխնիկը ըստ արտադրողի
ցուցումների և ընթացիկ
անվտանգության կանոնների: Կապ
հաստատեք լիազորված
սպասարկման կենտրոնի հետ:
Անհրաժեշտ է կապ հաստատել
որակավորված տեխնիկի հետ, եթե
նախատեսված խրոցակը չի
համապատասխանում Ձեր
վարդակին:
Հոսանքի մալուխը պետք է
բավականաչափ երկար լինի սարքին
միացնելու համար: Չի կարելի քաշել
հոսանք մատակարարող մալուխը:
Չի կարելի օգտագործել
երկարացման լարեր, բազմաթիվ
վարդակներ կամ ադապտերներ: Չի
կարելի օգտագործել սարքավորումը,
եթե այն ունի վնասված լարեր կամ
վարդակ, կամ եթե այն պատշաճ
կերպով չի աշխատում, կամ եթե այն
վնասվել կամ ընկել է: Անհրաժեշտ է
լարը հեռու պահել տաք
մակերեսներից: Էլեկտրական
բաղադրիչները չպետք է հասանելի
լինեն օգտագործողին տեղադրելուց
հետո: Չի կարելի դիպչել
սարքավորմանը մարմնի որևէ թաց
մասով և չի կարելի այն շահագործել
երբ ոտաբոբիկ եք:
ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Սպասք լվանալու մեքենայի ջուրը
խմելու ջուր չէ:
Տեղային կարգավորումների
մաքսիմում քանակը տրված է
արտադրանքի թերթիկում:
Չի կարելի դուռը թողնել բաց
վիճակում, քանի որ այն կարող է
վտանգ ներկայացնել:
Աման լվանալու մեքենայի բաց
թողնված դուռը կարող է միայն
հենարան հանդիսանալ բեռնված
դարակը դուրս բերելիս:
Չի կարելի վրան դնել առարկաներ,
ինչպես նաև նստել կամ կանգնել
դրա վրա:
Օգտագործեք միայն ավտոմատ
սպասք լվանալու մեքենայի համար
նախատեսված ախտահանող և
պարզաջրող հավելանյութեր:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սպասք
լվանալու մեքենայի ախտահանող
միջոցները խիստ ալկալային են:
Դրանք կարող են խիստ վտանգավոր
լինել, եթե հանկարծ կուլ տաք:
Խուսափեք մաշկի և աչքերի հետ
դրանց շփումից և հեռու պահեք
երեխաներին, երբ սպասք լվանալու
մեքենայի դուռը բաց է:
Ստուգեք ` արդյոք լվացող անոթը
դատարկ է լվացման փուլի ավարտից
հետո:
Ախտահանող, պարզաջրող և աղային
նյութերը պետք է հեռու պահել
երեխաներից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Դանակները
և այլ պարագաներ, որոնք ունեն
սուր ծայրեր, պետք է դնել
զամբյուղի մեջ` ծայրերը դեպի
ներքև կամ հորիզոնական դիրքով:
Ջրամատակարաման ծորակը պետք է
անջատել և վարդակը հանել
էլեկտրական խրոցակից
յուրաքանչյուր ծրագրի վերջում,
ինչպես նաև մեքենան մաքրելուց և
պահպանման որևէ աշխատանք
իրականացնելուց առաջ:
Ցանկացած անսարքության դեպքում
անհրաժեշտ է սարքավորումն
անջատել:
17
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Չի կարելի օգտագործել գոլորշիով
մաքրող սարք:
Մաքրման և պահպանման համար
անհրաժեշտ է կրել պաշտպանիչ
ձեռնոցներ:
Սարքավորումը պետք է անջատել
հոսանքի մատակարարումից,
նախքան պահպանման որևէ
աշխատանք կատարելը:
ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ
ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով
վերամշակման ենթակա է և նշված է
այդ նշանով.
Փաթեթավորման տարբեր մասերը
պետք է հեռացնել պատշաճ կերպով
և աղբի հեռացման տեղի իրավական
կանոններին համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ
ՀԵՌԱՑՈՒՄ
Սարքավորումը հեռացնելիս
անհրաժեշտ է այն հանել
օգտագործումից` անջատելով
հոսանքի մալուխը և հեռացնելով
դռներն ու դարակները (եթե առկա
են), որպեսզի երեխաները
չկարողանան հայտնվել այնտեղ և
փակվեն դրանց մեջ:
Այս սարքավորումն արտադրված է
վերամշակվող կամ
վերաօգտագործվող նյութերից: Դրա
հեռացումն անհրաժեշտ է կատարել
տեղի աղբահանման կանոններին
համապատասխան:
Կենցաղային էլեկտրատեխնիկաների
վերանորոգման և վերամշակման
վերաբերյալ ինֆորմացիա
ստանալու համար անհրաժեշտ է
կապ հաստատել Ձեր տեղամասի
կենցաղային աղբի հավաքման
ծառայության հետ կամ դիմել այն
խանութը որտեղից գնել եք
սարքավորումը:
Այս սարքավորումը նշված է ըստ
Եվրոպական հրահանգի 2012/19/
ԵՄ, Թափոնների էլեկտրական և
էլեկտրոնային սարքավորումներ:
Համոզվելով որ այս արտադրանքը
հեռացվել է պատշաճ կերպով,
դրանով օգնած կլինեք կանխելու
հնարավոր բացասական
հետևանքները շրջակա միջավայրի և
մարդու առողջության վրա, որը
կարող է առաջանալ տվյալ
արտադրանքի ոչ պատշաճ
աղբահանության արդյունքում:
Արտադրանքի վրա կամ դրա
փաստաթղթերում նշված
նշանը ցույց է տալիս որ այն
չպետք է մշակվի որպես կենցաղային
աղբ այլ պետք է տեղափոխել
համապատասխան կենտրոն, որտեղ
կատարվում է էլեկտրական և
էլեկտրոնային սարքերի
վերամշակում:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Այս սարքավորումը նախագծվել,
կառուցվել և բաշխվել է համաձայն
ԵՀ կանոնակարգերի.
ՑԼՀ 2014/35/ԵՄ, ԷՄՀ 2014/30/
ԵՄ և ՎՆՍ 2011/65/ԵՄ):
Այս սարքավորումը նախագծվել,
կառուցվել և բաշխվել է համաձայն
ԵՀ հրահանգների Էկոդիզայնի և
էներգիայի պիտակավորման
պահանջների. 2009/125 / ԵՀ և
2010/30 / ԵՄ:
HY
  • Page 1 1
  • Page 2 2
  • Page 3 3
  • Page 4 4
  • Page 5 5
  • Page 6 6
  • Page 7 7
  • Page 8 8
  • Page 9 9
  • Page 10 10
  • Page 11 11
  • Page 12 12
  • Page 13 13
  • Page 14 14
  • Page 15 15
  • Page 16 16
  • Page 17 17
  • Page 18 18
  • Page 19 19
  • Page 20 20
  • Page 21 21
  • Page 22 22
  • Page 23 23
  • Page 24 24
  • Page 25 25
  • Page 26 26
  • Page 27 27
  • Page 28 28
  • Page 29 29
  • Page 30 30
  • Page 31 31
  • Page 32 32
  • Page 33 33
  • Page 34 34
  • Page 35 35
  • Page 36 36
  • Page 37 37
  • Page 38 38
  • Page 39 39
  • Page 40 40

Whirlpool WFC 3C23 PF X Safety guide

Tüüp
Safety guide
See juhend sobib ka